Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գործադրվում են բոլոր ջանքերը՝ իրավիճակի հանգուցալուծումը բոլոր երեխաների իրավունքների պաշտպանության գերկայությամբ ապահովելու ուղղությամբ․ Քաղաքապետարան
Երևանի «Արգենտինյան Հանրապետություն» հ. 76 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի 2-րդ դասարանին առնչվող՝ լրատվամիջոցներով տարածված խնդրի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանից Panorama․am-ին հայտնում են, որ տնօրենության կողմից այն ներկայացվել է ինչպես լիազոր մարմնին, այնպես էլ համագործակից այլ կառույցների:
«Ներկայում գործադրվում են բոլոր ջանքերը՝ իրավիճակի հանգուցալուծումը բոլոր երեխաների իրավունքների պաշտպանության գերկայությամբ ապահովելու ուղղությամբ:
Հորդորում ենք խուսափել խնդրին հանրային ուշադրության անհարկի սևեռումից՝ չխոչընդոտելու ձեռնարկվող աշխատանքների բնականոն ընթացքը»,- Panorama․am-ին փոխանցեցին քաղաքապետարանից։